Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ռուսական գազի գնումը մինչև 2027 թվականը
Աշխարհ
Եվրահանձնաժողովն առաջարկում է մինչև 2027 թվականն արգելել ռուսական գազի գնումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գերատեսչության «ճանապարհային քարտեզը» ենթադրում է, որ ռուսական գազի ներկրման նոր գործարքների և սպոտ պայմանագրերի վրա արգելք կմտցվի մինչև 2025 թվականի վերջը։
Մինչև 2027 թվականի վերջ առաջարկվում է նաև գործող պայմանագրերով արգելել սովորական և հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից։
Այս պահին, ինչպես հայտնում է Reuters-ը, Եվրահանձնաժողովի այս պլանները մնում են գաղտնի և ենթակա են փոփոխման։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)