Պատրաստ ենք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց․ «Պատիվ ունեմ»
Քաղաքական
Պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների պատասխանը՝ ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակին՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ:
«Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով»,– գրել է Մամիջանյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են.
*վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է
*գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու
*մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)