Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան
Հասարակություն
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։
ԱԶԲ անդամ 69 պետությունների կառավարիչների մասնակցությամբ այս նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում նախարարը նախ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը` նշելով, որ այն ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է, ապա ընդգծել նաև տարածաշրջանային համագործակցության խթանման առաջնահերթությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)