Ամերիկյան F/A-18 կործանիչը ընկել է Կարմիր ծով․ CNN
ԱՄՆ
ԱՄՆ-ն Կարմիր ծովում կորցրել է երկրորդ F/A-18 Super Hornet կործանիչը, այն կրկին ընկել է ամերիկյան USS Harry S. Truman ատոմային ավիակրի վրայից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների:
«Ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Սակայն, ըստ տվյալների, երբ ավիակիրը վայրէջք էր կատարում, պահպանման համակարգում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով օդաչուն և սպան ստիպված են եղել ինքնանետվել», հայտնել է պարբերականը:
«Նրանց արդեն գտել է փրկարարական ուղղաթիռը, վերջիններս աննշան վնասվածքներ են ստացել», -հավելել են աղբյուրները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)