Սահմանին հերթապահող զինծառայողը ստանում է օրական 1700 դրամ, պարեկը՝ 11 000 դրամ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Զինված ուժերում ատեստացիայի ինստիտուտի ոչ այդքան արդյունավետ լինելու փաստին․ «Այսօր ԶՈՒ-ում ատեստացիայով աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային, բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինվորականները։ Մեկ օրինակ ասեմ, մարտական հենակետում ծառայություն իրականացնող, 2022 թվականին ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարն ատեստացիայից կտրվել է շարայինի պատճառով»,- ասաց Մանուկյանը։
Նա զուգահեռներ անցկացրեց պատգամավորների, պարեկների աշխատավարձերի ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աշխատավարձերի միջև․ «Մենք օրական ստանում ենք 22 հազար դրամ, պարեկը՝ 11 հազար դրամ, ձյանն ու անձրևին սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ։ Սա է իրականությունը»,- ասաց Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)