Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. Սրբուհի Գալյան
Քաղաքական
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստումը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն պատրաստ լինի, կներկայացվի հանրության դատին՝ հայեցակարգային առանձին դրույթներով։ Կտրվի բավարար ժամանակահատված, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք։ Վերջին հաշվով հենց ժողովուրդն է քվեարկելու նոր Սահմանադրությանը՝ կողմ կամ դեմ», – ընդգծեց նախարարը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նոր տեքստից դուրս մնա, Գալյանը պատասխանեց.
«Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Երբ տեքստը որոշակի լինի՝ կկիսվենք ձեզ հետ»։
