ՔԿՀ-ներում արտոնյալ կարգավիճակ պետք է ունենա միայն մեկ անձ. Սրբուհի Գալյան
Քաղաքական
Ես չեմ կարծում, որ մենք այսօր այդ խնդիրը որպես սուր խնդիր ունենք, որովհետև յուրաքանչյուր կոնկրետ նման ատիպ երևույթի արտահայտության դեպքում դա հստակ հակազդեցություն է ստանում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի, «զոն նայողների» ինստիտուտի առկայությանը:
«Հանրության կողմից երբեմն նույնիսկ մանիպուլացվում է այդ հակազդեցությունը, և ես այդպես էլ չեմ կողմնորոշվում, թե մենք, ի վերջո, ինչ ենք ուզում։ Նախարարությունը հստակ գիտի ինչ է ուզում, և ես բազմաթիվ անգամներ շեշտադրել եմ հանգամանքը, որ արտոնյալ կարգավիճակ պետք է ունենա միայն մեկ անձ, և այդ մեկ անձը քրեակատարողական ծառայողն է: Մենք հիմա առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)