Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հասարակություն
Մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Մայրաքաղաքում գծանշումների թարմացման ժամանակ նախատեսվում է, փորձնական տարբերակով, այն վայրերում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը, կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի հ.113-Ն որոշման 44-րդ կետի պահանջներին:
Փորձնական տարբերակով գծանշումները կարվեն Աբովյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)