Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ
Քաղաքական
Տարեկան ԵԿՄ ճամբարում մոտ 1500 երեխա է հանգստանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ այն ռազմականացված ճամբար է, երեխաներն այնտեղ բանակային առօրյա են ունենում։
Անդրադառնալով հակառակորդի կրակոցներին՝ Միքայելյանը նշեց, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում.«Չգիտեմ՝ իրենք դրանով ինչ են ուզում ասել։ Երկրապահները մեծ թվաքանակով տարբեր ուղղություններով կանգնած են։ Եթե ամեն մի հետևից խոսացողի ուշադրություն դարձնեմ, իմ գործը չեմ կարողանա անել։ ԵԿՄ-ն այսօր կանգնած է բանակի կողքին։ Այսօր այդ խոսացողները չգիտեն, թե արևը որտեղից է դուրս գալիս, որտեղից՝ մտնում, իսկ երկրապահը կանգնած է իր տեղում։ Հետագայում ժողովուրդը կհասկանա, թե ինչ է արել ԵԿՄ-ն՝ պետական սահմանների պաշտպանության համար»։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)