Պուտինը ելույթով դիմել է զինծառայողներին և վետերաններին (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի բացմանը ելույթով դիմել է վետերաններին և զինծառայողներին:
«Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են։ Ամբողջ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք հպարտանում ենք նրանց քաջությամբ և վճռականությամբ։ Ոգու այն ուժով, որը մեզ միշտ միայն հաղթանակ է բերել», - ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հիշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չի համաձայնի դրա պատմության խեղաթյուրմանը: Պետության ղեկավարը հավելել է, որ երկիրը եղել է և կլինի անխորտակելի խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակահրեականության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)