Ինչպես մեր պապերը փրկեցին աշխարհը ֆաշիզմից. Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառում Երևանում (տեսանյութ)
Հասարակություն20-րդ դարի «դարչնագույն ժանտախտի»՝ ֆաշիզմի դեմ Մեծ հաղթանակից անցել է արդեն 80 տարի, բայց այդ հիշողությունը մինչ օրս խնամքով պահպանվում է Բեռլին հասած ու Ռեյխսթագի պատերի տակ քոչարի պարած հերոսների սերունդների կողմից: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և այլ հայտնի գործիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
