Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
Հասարակություն
«Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը»,-նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։ Միությունը մայիսի 9-ի առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անկախության տարիներին Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներից էր մայիսի 9-ի առավոտյան կազմակերպվող քայլերթը, որը նվիրված էր նաև Հայրենական Մեծ պատերազմին։ Այն մեկնարկում էր Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակից և շարժվում դեպի Եղբայրական գերեզմանոց, այնուհետև դեպի Շուշիի՝ լեգենդար Տանկ-հուշարձան և ապա դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթող։ 2020 թվականի պատերազմից 5 տարի անց Ադրբեջանի կողմից հետևողականորեն ոչնչացված է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթական երթի ողջ ճանապարհային ուղին։
