Պենտագոնը բազմամիլիոն դոլարանոց պայմանագիր է կնքել HIMARS-ի արտադրության համար
ԱՄՆ
Պենտագոնը պայմանագիր է կնքել Lockheed Martin-ի հետ՝ HIMARS բազմակի հրթիռային համակարգի արտադրության համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տեխաս նահանգի Գրանդ Փրերի քաղաքում գտնվող Lockheed Martin Corporation-ը ստացել է 742.1 միլիոն դոլարի ֆիքսված գնով պայմանագիր բարձր շարժունակության HIMARS հրետանային հրթիռային համակարգի համար», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ աշխատանքի վայրը և ֆինանսավորման պայմանները կորոշվեն յուրաքանչյուր առանձին պատվերի համար։ MLRS-ը, ինչպես սպասվում է, պատրաստ կլինի մինչև 2027 թվականի մայիսի 31-ը։
