Թրամփը հայտարարել է, որ կորցրել է քունը Ուկրաինայի հակամարտության պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիասթափված է ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ջանքերի վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա նահանգում առաջատար հովանավորների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը խոստովանել է, որ ճգնաժամի լուծումն իրեն անքնություն է պատճառում։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում առկա դժվարությունները պայմանավորված են լիակատար վերահսկողության իր ցանկությամբ։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը մատնանշել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման դժվարությունները՝ ընդգծելով, որ այս տարածաշրջանը հազարամյակներ շարունակ գտնվում է պատերազմական վիճակում։
