Թրամփի թիմը Գրենլանդիան «զավթելու» այլընտրանք է գտել
ԱՄՆ
Սպիտակ տունը քննարկում է Գրենլանդիան ԱՄՆ ազդեցության ոլորտ ներգրավելու ծրագիրը՝ կղզու անեքսիայի փոխարեն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վաշինգտոնը քննարկում է Գրենլանդիային Միացյալ Նահանգների հետ ազատ ասոցացման պայմանագիր առաջարկելու հնարավորությունը՝ ըստ քննարկումներին ծանոթ երեք անձանց։ Նախկինում նմանատիպ համաձայնագրեր են ստորագրվել Միկրոնեզիայի, Մարշալյան կղզիների և Պալաուի փոքր կղզի-պետությունների հետ։
Ըստ համաձայնագրերի՝ Միացյալ Նահանգները փոքր երկրներին տրամադրում է բազմազան ծառայություններ, այդ թվում՝ ռազմական պաշտպանություն, այդ պետությունների տարածքներում գործողությունների լիակատար ազատության դիմաց։ Նրանք նաև իրավունք ունեն Միացյալ Նահանգների հետ առանց մաքսատուրքերի առևտրի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ