Metallica խմբի համերգը գերազանցել է սահմանները՝ առաջացնելով երկրաշարժ
Ժամանց
Metallica ռոք խմբի համերգը, որը տեղի ունեցավ Վիրջինիա Տեխի մարզադաշտում, առաջացրեց փոքր երկրաշարժ։ Համերգի ընթացքում երկրպագուների էներգիան դարձել է այն աստիճանի ուժեղ, որ սեյսմոլոգիական սարքերն արձանագրել են ցնցումներ՝ որոնք համընկել են խմբի «Enter Sandman» երգի կատարմանը։ Արձանագրված երկրաշարժի ուժգնությունը եղել է 1.0 մագնիտուդից պակաս, սակայն դա դարձրել է համերգը յուրահատուկ և հիշարժան.
