«Klein Vision»-ը ներկայացրել է AirCar թռչող մեքենան. վաճառքը կսկսվի 2026 թվականին (տեսանյութ)
ԱյլՍլովակական Klein Vision ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է AirCar թռչող մեքենայի սերիական նախատիպը, որը կարող է մեքենայից ինքնաթիռի վերածվել երկու րոպեից էլ պակաս ժամանակում։ Վաճառքը նախատեսվում է սկսել 2026 թվականի սկզբին, գները կտատանվեն 800,000-ից մինչև 1,000,000 դոլարի սահմաններում։
AirCar-ը հագեցած է 280 ձիաուժ հզորությամբ շարժիչով և կարող է գետնի վրա զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն, իսկ օդում՝ մինչև 250 կմ/ժ։ Առավելագույն թռիչքի հեռավորությունը 1000 կմ է, իսկ թռիչքի համար անհրաժեշտ է մոտ 300 մետր վազք։
Նախատիպը հաջողությամբ ավարտել է ավելի քան 170 ժամ թռիչքային փորձարկումները և կատարել ավելի քան 500 թռիչք ու վայրէջք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ