ԱՄՆ-ում կենգուրուն ծեծել է կենդանաբանական այգու աշխատակցին․ վերջինս մահացել է
ԱՄՆ
ԱՄՆ-ում ավստրալական կենգուրուն ծեծել է կենդանաբանական այգու աշխատակցին. տղամարդուն չի հաջողվել փրկել։ Այս մասին գրում է News13 պորտալը։
Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի կենդանաբանական այգիներից մեկում։ 52-ամյա Էրիկ Սլեյթը աշխատում էր ուղտերի, ավանակների և այլ կենդանիների, այդ թվում՝ Ջեք անունով չորսամյա ավստրալական կենգուրուի հետ:
«Էրիկը սիրում էր Ջեքին: Նա և Ջեքը իսկապես լավ ընկերներ էին: Նրանք շատ էին խաղում»,- լրագրողներին ասել է Էրիկի եղբայրը՝ Ռոբերտը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մի օր Սլեյթը մտել է կենգուրուի վանդակ, և կենգուրուն հարձակվել է նրա վրա։ Նշվում է, որ կենդանին նախկինում ագրեսիա չի ցուցաբերել մարդկանց նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)