Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է

Հասարակություն

hetq.am-ը գրում է․

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս:

Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո:  

Կառավարության որոշման հիման վրա «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերության տնօրենի 2019թ. մայիսի 30-ի հրամանով ստեղծվել է աճուրդային հանձնաժողով, իսկ աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատման արժեքի 100%-ի չափը՝ 2 մլն 604 հազ. դրամ:

Աճուրդը կայացել է 2019թ. հուլիսի 1-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ 2 մլն 604 հազ. դրամ առաջարկած Հովհաննես Պոնչուկյանը: Վերջինիս և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ընկերության միջև կնքվել է Բալահովիտում գտնվող նշված շինությունների առուվաճառքի պայմանագիր:

Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարության մեջ վերը նշված շինությունները նկարագրելիս նշվել է նաև 18.397 հա մակերեսով հողամասի մասին:

Կառավարության 2006թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ 18.397 հա հողամասը՝ որպես սեփականություն, փոխանցվել է Բալահովիտ համայնքին: Սակայն, Բալահովիտ համայնքի ղեկավարի 2016թ. որոշումով նշված հողատարածքն անհատույց օգտագործման է տրվել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերությանը՝ իր կանոնադրային խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն՝ ընկերության լուծարումից հետո այդ հողամասի տնօրինման իրավունքը պատկանել է Բալահովիտ համայնքին:

Մինչդեռ Բալահովիտ համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշումը, ինչպես նաև աճուրդով վաճառված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագիրը, համայնքի տարածքում գտնվող 18.397 հա հողատարածքը՝ 0.0336 հա արդյունաբերական օբյեկտները, 9.9517 հա «այլ հողատեսք», 8.412 հա հնդավոր հողատարածքները 2019թ. օգոստոսին որոշել է  ուղղակի վաճառքով օտարել աճուրդով գույքը ձեռք բերած Հովհաննես Պոնչուկյանին՝ գանձելով հողի կադաստրային լրիվ արժեքը՝ 16 մլն 201 հազ. 190 դրամ:

Դրա հիման վրա  Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի և Հովհաննես Պոնչուկյանի միջև 2019թ. օգոստոսի 28-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Իսկ աճուրդի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա 2019թ. սեպտեմբերին 18.397 հա հողատարածքի և 280.8 քմ մակերես ունեցող շինությունների նկատմամբ գրանցվել է Հովհաննես Պոնչուկյանի սեփականության իրավունքը:

Նշված անշարժ գույքը ձեռք բերելուց ընդամենը 21 օր հետո՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին, մոտ 263 մլն 541 հազ. դրամով, այսինքն օտարման գնից շուրջ 14 անգամ թանկ, օտարել է գործարար Վարտան Սիրմակեսին՝ վերջինիս հետ կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դրանից օրեր անց շինությունների և հողամասի նկատմամբ գրանցվել է Վարտան Սիրմակեսի սեփականության իրավունքը:

Սա այն դեպքում, երբ Բալահովիտ համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշման մեջ նշված էր, որ մոտ 18 հա հողամասը քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար է: Հետևաբար ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով՝ կադաստրային արժեքով, եթե նշված հողամասը համապատասխանում է որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու Կառավարության սահմանված չափորոշիչներին և չի գտնվում սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում խախտվել են համայնքի շահերը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը  առաջարկել է արդեն խոշորացված Աբովյան համայնքի ավագանուն՝ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան: Քանի որ ավագանին հայց չի հարուցել՝ Գլխավոր դատախազությունը 2025թ. մայիսի 8-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի՝ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գտնվող 18.397 հա հողատարածքը Հովհաննես Պոնչուկյանին ուղղակի վաճառքով օտարելու որոշումն ու դրան հաջորդող գործարքներն առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատախազության դիրքորոշումն այն է, որ գործարքի ժամանակ գործող օրենսդրական կարգավորումներով՝ ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարվող հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամասի չափը։ Այս դեպքում սեփականության իրավունքով տրամադրվել էր 280.8քմ տարածք, որը չպետք է գերազանցվեր, մինչդեռ օտարվել է 18.397 հա տարածք։ 

Նշենք, որ Հովհաննես Պոնչուկյանին գտնել չկարողացանք։ Նա Հայաստանում հաշվառված չէ։ Հայտնի է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. ապրիլի 15-ի վճռով Հ․ Պոնչուկյանը սնանկ է ճանաչվել։ Ըստ վճռի՝  Հ. Պոնչուկյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել մոտ 1 մլն դրամ՝ որպես Պոնչուկյանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու դատական ծախսի գումար, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել էր կատարողական վարույթը:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարտապան Հովհաննես Պոնչուկյանին պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, և սնանկության գործով կառավարիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` սնանկության վերաբերյալ գործը ավարտելու մասին:

Գլխավոր լուսանկարը՝ Սյուզի Օհանյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված