Արգավանդցի տղամարդու մոտ գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ են հայտնաբերվել
Հասարակություն
Արմավիրի մարզի պարեկները մայիսի 11-ին Թալին-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և իր «Օպելով» հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ