Ազատ Հովհաննիսյանը պարտություն է կրել
Սպորտ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-6) Սան Դիեգոյում (ԱՄՆ) մենամարտել է մեքսիկացի Սեբաստիան Էրնանդեսի դեմ։
10 ռաունդանոց պայքարից հետո երեք մրցավարներն էլ 98-91 հաշվով առավելությունը տվել են մեքսիկացուն, որն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում (20-0):
Հովհաննիսյանի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն է, նախորդ մենամարտերում նա պարտվել է մեքսիկացիներ Լուիս Ներիին (36-2) և Ալան Պիկասոյին (31-0-1):
