Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ․ ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին, մասնավորապես, որ ընդդիմադիրներին ասաց «համբալ», նշել է, թե տեղի ունեցածը սադրվել է ընդդիմադիրների կողմից։
«Տեղի ունեցավ վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում։ Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Փաշինյանը դժվար թե ներողություն խնդրի։
