Շիրակի մարզի ջրավազաններից մեկում ձկնորս է ջրահեղձ եղել (տեսանյութ)
Տեսանյութեր«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Հավանաբար դժբախտ դեպք է գրանցվել Շիրակի մարզի ջրավազաններից մեկում, տարածված խոսակցությունների համաձայն, այսօր առավոտյան ձկնորսներից մեկն է ջրահեղձ եղել:
Այս պահին այն ամբողջովին շրջապատված էր և ձկնորսներին մոտ չէին թողնում, որքան հասկացանք պատահական անցորդների խոսակցություններից, բոլորը սպասում էին Սևանից եկող ջրափրկարարների:
Ախուրյանի ջրամբարից, երբ տարին ջրառատ է լինում, որոշ տեղեր ջուրը փախնում է դուրս և փոքրիկ լճակներ են ձևավորվում գարնան ամիսներին: Նման լճակ կա Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր գյուղի դիմաց, ձկնորսների սիրելի վայրն է, այս օրերին ամբողջ լճակի ափերով, ամեն մի մետրին մի ձկնորս է նստում»:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շիրակի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և անզգուշաբար ընկել է ջրամբարը:
Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում:
