Զելենսկին Ստամբուլում հանդիպման նոր պայման է առաջ քաշել (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ Ստամբուլում հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը YouTube-ի The Breakfast Show ալիքի եթերում։
«Ստամբուլում բանակցային գործընթացի սկզբունքային կառուցումն ակնհայտ է։ Կա մի մարդ, ով որոշում է կայացնում Ուկրաինայի կողմից։ Եվ, համապատասխանաբար, կա մի մարդ, ով որոշում է կայացնում Ռուսաստանում: Մնացածը ֆորմալ ներկայություն է», - հայտարարել է Պոդոլյակը։
Նրա կարծիքով՝ ավելի ցածր մակարդակի հանդիպումներն ավելի քիչ արդյունավետ են և անիմաստ։
