Տգետն իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից. խելքի՛ աշեցեք․ Արմենուհի Կյուրեղյան
Քաղաքական
«Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց արշավի նպատակը՝ մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է, բա որևէ մեկը իրեն չի ասե՞լ, որ մյուս բանախոսը՝ Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը: Մասնակիցները գիտե՞ն, որ իրենց հավաքել են, որպեսզի իրենց հանեն տգիտության ճիրաններից»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Փաստորեն, տգետն իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից. խելքի՛ աշեցեք»,- նշեց նա:
