Guardian-ը Բայդենի մասին ցնցող բացահայտում է արել
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օգնականները փորձել են քաղաքական գործչին պաշտպանել իր իսկ ենթականերից, որպեսզի թաքցնեն նրա մտավոր դեգրադացիայի աստիճանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին ղեկավարի մասին լրագրողներ Ջեյք Թափերի և Ալեքս Թոմփսոնի դեռևս չհրատարակված գիրքը:
«Բայդենի անանուն բարձրաստիճան օգնականը, ով լքել Է Սպիտակ տունը այն պատճառով, որ կարծում էր, որ Բայդենը չպետք է առաջադրվի, հեղինակներին խոստովանել է, որ իրենք փորձել են պաշտպանել Բայդենին իր իսկ աշխատակիցներից, այդ պատճառով շատերը գլխի չեն ընկել դեգրադացիայի աստիճանի մասին, որը սկսվել է 2023 թվականին», - ասվում է նյութում:
Պարբերականը նշում է, որ գրքի հեղինակները վստահեցնում են, որ Բայդենը կորցրել է մտքի ընթացքը և մոռացել է իր գլխավոր օգնականների անունները արդեն 2022 թվականից։ Նրանց խոսքով՝ երբ ամերիկացի նախկին առաջնորդի մոտ չէր ստացվում առանց երկմտելու արտասանել երկու րոպեանոց տեսաուղերձը, օգնականներն այն միանգամից երկու տեսախցիկով էին նկարահանում, որպեսզի մոնտաժն այդքան էլ նկատելի չլիներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)