Քիմ Քարդաշյանի երեխաները նրան մոտ 50,000 դոլարի զարդեր են նվիրել
Ժամանց
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր երեխաների կողմից իրեն նվիրած անհատական պատրաստված զարդերի լուսանկարները։ «Սեյնթը ինձ այս վզնոցը նվիրեց, և այն ինձ և իմ բոլոր երեխաների համար է», - գրել է Քարդաշյանը։
Վզնոցի կախազարդը բաժանված է հինգ տարբեր մասերի, որոնք միասին դնելիս կազմում են «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» գրությունը։ Յուրաքանչյուր երեխա ստացել է սրտաձև կախազարդի իր սեփական կտորը։ «Մի՞թե սա աշխարհի ամենախելոք և ամենաստեղծագործ բանը չէ։ Շատ եմ հավանում սա», - ասել է Քիմը։
Ավելի ուշ նա ներկայացրել է իր ավագ դստեր՝ Նորթի նվիրած ապարանջանը։ «Նորթը ինձ այս թևկապը նվիրեց Մայրերի օրվա առթիվ։ Այն շատ սիրուն է»։
The Daily Mail-ը նշում է, որ նմանատիպ ապարանջանը կարող է արժենալ մոտ 50,000 դոլար։

