Այն, ինչ որդեգրել է ՔՊ-ն, ոչ մի աղերս չունի Հայաստանի ուժեղացման հետ․ Արծվիկ Մինասյան
Քաղաքական
«Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ն, օդո՞ւմ է, թե՞ չկա»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մարդիկ այս ամբիոնից հրեշի կերպար են դարձրել ու պայքարել նրա դեմ. «Իրականում հրեշները կերպար ստեղծողներն են, ոչ թե հաղթանակած նախագահը, որի կառավարման տարիներին ադրբեջանական որևէ անձ չէր կարող ռիսկ անել պատերազմ սկսել կամ ռազմական ակտիվ գործողություններ՝ ՀՀ-ի ու Արցախի հանդեպ»:
Նա նաև ՔՊ-ականներին խորհուրդ տվեց՝ օրինակ բերելով շինարար Թորոսյանի խոսքերից։
«Շինարար հայր ու որդի՝ Արսեն ու Կորյուն Թորոսյաններ․ վարպետն ասում էր՝ «այս գործն այնպես պետք է արվի, որ հետագայում եկողը, նայողն ու տեսնողը ոչ թե անիծի ու հայհոյի, այլ փառք տա ու օրհնություն մաղթի գործն անողին»։ Դուք այս խորհուրդն ընդունեք որպես ուղենիշ ու ապրեք, գործեք այդ ձևով»,- նշեց Մինասյանը։
Ըստ նրա՝ այն, ինչ որդեգրել է ՔՊ-ն, ոչ մի աղերս չունի Հայաստանի ուժեղացման հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)