«ՎԱԶ- 2107»-ի 23-ամյա վարորդը մեքենան վարել է անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ (տեսանյութ)
ՏեսանյութերՍոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։
Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երևթևեկության կանոնները՝ չվտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ