Հայաստանին անհրաժեշտ է անվտանգության նոր համակարգ. փորձագետները ներկայացրել են իրենց նոր գիրքը (տեսանյութ)
ՀասարակությունՀայաստանի անվտանգության ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ չկարողանալով ապահովել երկրի պաշտպանունակությունը, ռազմավարական ճկունությունը և կայուն զարգացումը: Միջազգայնագետներ Էդուարդ Աբրահամյանը և Գևորգ Մելիքյանը, երկար տարիներ ուսումնասիրելով Հայաստանի անվտանգության խնդիրները, գրել են նոր հետազոտություն, որում վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերություններն ու խոցելի կողմերը և առաջարկում ստեղծել նոր՝ Համապարփակ անվտանգության համակարգ: Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ Աբրահամյանի և Մելիքյանի հեղինակած «Համապարփակ անվտանգություն: Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի շնորհանդեսը, որը լավ առիթ էր ոլորտի առաջատար փորձագետների համար մասնագիտորեն քննարկելու Հայաստանի անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)