2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել
Քաղաքական
Ազգային ժողովի մայիսի 14-ի նիստը հետաձգվել է 20 րոպեով այն պատճառով, որ երկու պատգամավորներ հրաժարվել են գրանցվել՝ դրանով իսկ քվորում չապահովելով։
Խոսքը պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Գառնիկ Դանիելյանի մասին է։ Առաջինն անկախ պատգամավոր է, երկրորդը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։
Նշենք, որ Աղազարյանը, որն ավելի վաղ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, այժմ հանդես է գալիս որպես ընդդիմադիր։ Գրանցվելուց հրաժարվելու պատճառը չի հնչեցվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ