«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար 

Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտն արդեն տասնամյակներ շարունակ աշխարհի ամենալարված ու ռազմավարական հակասություններից է, որ ցանկացած պահի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով երկու երկրների միջուկային զենքի առկայությունը, պատմական թշնամանքը և շարունակական վեճը Քաշմիրի հարցում։

Վերջին շրջանում էլ նոր լարվածության պատճառ դարձավ Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունը, որից հետո հնդկական կողմը մեղադրեց պակիստանյան կողմին, որ ահաբեկչության թելերը տանում են դեպի այդ երկիր։ Դրան հետևեց Հնդկաստանի կողմից «Սինդուր» օպերացիան, որի նպատակն էր կանխել Պակիստանի կողմից ֆինանսավորվող ու խրախուսվող զինյալ խմբավորումների ակտիվությունը Հնդկաստանի սուվերեն տարածքում։ Գործողության շրջանակներում հնդկական կողմը հարվածներ հասցրեց «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի կողմից կառավարվող Քաշմիրում։ Չնայած Նյու Դելիի կողմից այս գործողությունը ներկայացվում է որպես անհրաժեշտ պաշտպանական քայլ, Պակիստանը դա մեկնաբանում է որպես ագրեսիվ հարձակում, ինչի հետևանքով էլ լարվածությունը վերածվեց երկու երկրների միջև ռազմական բախման։ Առկա լարված միջավայրում նկատելի էր նաև Հարավային Ասիայից դուրս՝ արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը։ Մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը միանգամից սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Պակիստանին՝ թե՛ ռազմական համագործակցության մակարդակում, թե՛ դիվանագիտական դաշտում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որտեղ նա դատապարտում է Հնդկաստանի գործողությունները Քաշմիրում և ընդգծում Պակիստանի՝ իբր «արդարացի պայքարը», նպատակ ունեն ոչ միայն իսլամական համերաշխության ցուցադրում լինել, այլև տարածաշրջանային ազդեցության խորացման նպատակով ավելացնել Անկարայի դերակատարությունը Հարավային Ասիայում։ Ադրբեջանը, որը Պակիստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնում է, այդ թվում՝ սպառազինություններ ձեռք բերելով այդ երկրից, նույնպես շտապեց իր աջակցությունը հայտնել Իսլամաբադին։ Ադրբեջանում անգամ ցույցեր իրականացվեցին՝ ի աջակցություն Պակիստանի։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ներկրում Պակիստանից, Թուրքիան կոնկրետ թուրքական արտադրության սպառազինություններ է մատակարարում պակիստանյան կողմին, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ռազմական անօդաչուները։ Եվ անգամ Պակիստան-Հնդկաստան բախման ֆոնին լուրեր էին տարածվում, որ Թուրքիան սպառազինությունների բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Պակիստան։

Հնդկաստանի արձագանքը Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, բնականաբար, չուշացավ։ Նյու Դելիում սկսեցին ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան տանդեմին հակազդելու ուղղությամբ։ Նախ՝ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից եկող ապրանքների ներկրման վրա։ Ապա Հնդկաստանի ներսում սկսեցին թուրքական և ադրբեջանական ապրանքների բոյկոտի ենթարկելու կոչեր հնչել։ Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում էր, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա: Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ էլ հայտարարեցին դեպի Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին։ Անգամ կասեցվեց համագործակցությունը թուրքական ավիաուղիների հետ։ Սա տնտեսական հարված է Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ հազարավոր հնդիկների այցելությունը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրների տուրիստական ոլորտի համար։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին և Թուրքիային անհանգստացնում է Հնդկաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Միայն 2022-2023 թվականներին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։

Բաքվից պնդում են՝ Հնդկաստանի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումները խնդիր են ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար։ Այդ շրջանակներում էլ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևը հայտարարում է, թե Հնդկաստանը պետք է զգույշ լինի հայ- ադրբեջանական հարաբերություններում։ Բայց բնական է, որ ի աջակցություն Պակիստանի Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունները ավելի են բարձրացնելու Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի համար նոր մատակարարումներ իրականացնելու հարցում։

Քանի որ հնդկական սպառազինությունները իրական ռազմական գործողությունների ընթացքում բավական լավ են իրենց դրսևորել՝ «Սինդուր» օպերացիայի շրջանակներում Պակիստանի ներսում տարբեր թիրախներ խոցելու և ահաբեկչական օբյեկտներ ոչնչացնելու տեսանկյունից, ապա դրանք զսպիչ դերակատարություն կարող են ունենալ նաև Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում։ Ու Հայաստանի միջոցով Հնդկաստանը հնարավորություն է ստանում զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող հավակնությունները։ Այս համատեքստում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը դառնում է Հնդկաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում ինչ-որ առումով ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմանը զուգահեռ ուժեղացել են Թուրքիայի դիրքերը։ Պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ սպառազինություններ, որոնք Հնդկաստանը մատակարարում է Հայաստանին, ռուս-հնդկական համատեղ նախաձեռնությունների արդյունք են, ու դրա համար անհրաժեշտ է նաև ռուսական կողմի համաձայնությունը։ Սակայն խնդիրն այն է, որ հայ-հնդկական հարաբերությունների դինամիկան չպետք է սահմանափակվի զուտ ռազմական մատակարարումներով։ Ակնհայտ է, որ Նյու Դելիի տեսլականում Հայաստանը կարող է դառնալ այն կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, որի միջոցով հնարավոր կլինի խորացնել Հնդկաստանի տնտեսական ներկայությունն այդ տարածաշրջանում՝ հատկապես Արաբական ծովից դեպի Սև ծով և եվրոպական շուկաներ մուտք գործելու տեսանկյունից։

Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տնտեսական միջանցքի կարևոր ջատագովներից է, իսկ այս տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև հնդկական ներդրումները և ենթակառուցվածքները։ Հարկավոր է հաշվի առնել, որ Հնդկաստանը ներկայում աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է, որի բնակչությունն անցել է 1,4 միլիարդը, ինչպես նաև հինգերորդ խոշոր տնտեսությունն է աշխարհում՝ գերազանցելով նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Այս երկիրը համարվում է տեխնոլոգիական, դեղագործական, տեքստիլի, տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա, և նրա տնտեսական աճի տեմպերը գերազանցում են անգամ Չինաստանին։

Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից Հնդկաստանի հետ հարաբերությունների հսկայական ներուժը լիովին օգտագործված չէ։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները շարունակում են սևեռված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կասկածելի «խաղաղության օրակարգի» վրա, որի արդյունքում հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում։ Այնինչ, Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը կարող է լրացուցիչ առավելություն տալ հայկական կողմին։ Համագործակցությունը կարող է ներառել մի շարք ուղղություններ՝ սկսած Հնդկաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումից հայկական շուկայում, վերջացրած դեղագործության ոլորտում համատեղ արտադրության կազմակերպումով՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը աշխարհի դեղարտադրության կենտրոններից է։ Կարելի է դիտարկել կրթական համագործակցությունը, մշակութային փոխանակումները, զբոսաշրջության զարգացման ուղղությունները՝ հատկապես հնդիկ այցելուների ներգրավման տեսանկյունից, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների խթանումը՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը բավական ակտիվ ներդրումային քաղաքականություն ունի հատկապես Գլոբալ հարավում։ Ու չնայած մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ գալիս են Հայաստան աշխատելու կամ սովորելու նպատակով, բայց դա համագործակցության համար եղած պոտենցիալի միայն չնչին տոկոսն է։

Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ համագործակցությունը դիտարկել ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև կոնկրետ ռազմավարական նախագծերի շրջանակում։ Մինչ օրս չի արձանագրվել որևէ խոշոր նախաձեռնություն, որը կարող էր դիրքավորել Հայաստանը որպես Հնդկաստանի վստահելի տնտեսական գործընկեր։ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում բացակայում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խթանելու երկարաժամկետ ռազմավարությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով
Ամենադիտված