«Աթլետիկոյի» դարպասապահը պատմական ռեկորդ է գրանցել
Սպորտ
Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը պատմական ռեկորդ է գրանցել Իսպանիայի Լա լիգայում, հայտնում է As-ը։
Նա կարիերայում 6-րդ անգամ հաղթել է լեգենդար դարպասապահ Ռիկարդո Սամորայի անվան մրցանակը։ Այդ ցուցանիշով սլովենացին գերազանցել է «Բարսելոնայի» նախկին դարպասապահներ Վիկտոր Վալդեսին ու Անտոնի Ռամելյետսին, որոնք մրցանակը նվաճել են 5-ական անգամ։
Սամորայի անվան մրցանակը ստանում են մրցաշրջանում միջինը մեկ խաղում ամենաքիչ գոլ բաց թողած դարպասապահները։ Օբլակը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում մեկ խաղում բաց է թողել միջինը 0,833 գոլ (36 խաղում` 30 գնդակ)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)