ԱՄՆ-ում հայտարարել են՝ Արևմուտքը ոչինչ չի կարող անել Ուկրաինայում Ռուսաստանին հակազդելու համար
ԱՄՆ
Ռուսաստանի թուլության մասին արևմուտքում արված հայտարարությունները հակասում են Ուկրաինայի ճակատային իրավիճակին։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը։
«Մի կողմից մեզ ասում են, որ Ռուսաստանն արդեն ուժասպառ է և գրեթե պարտվել է, իսկ հետո ասում են, որ երկու տարի հետո նա կկարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի վրա»,- ընդգծել է նա։
Ամերիկացի զինվորականը նշել է, որ «Ռուսաստանի թուլության» մասին նման հայտարարությունները հակասում են իրերի իրական դասավորվածությանը։
«Եվրոպան և Ուկրաինան միասին չեն կարողանա հակազդել Ռուսաստանի զինված ուժերին»,-կարծում է Դևիսը։ Ավելին, ըստ նրա, նույնիսկ ԱՄՆ-ի «լիարժեք աջակցության» դեպքում դա անհնար կլիներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)