Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնում
Հասարակություն
Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։
«Միջնորդ կազմակերպություն ա, բեռնափոխադրում ա, Վրաստանում ա, թե Հայաստանում, բեռնափոխադրումն անտեսվում է, ցանկանում են այլազգիի վարձեն, քան հայերին։ Մեր նպատակն է, որ մի քիչ ուշադրություն դարձնեն մեզ։ Եթե անգամ նույն գնով է, առաջինը ոչ թե մեզ են ընտրում, այլ այլազգիին»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ այլազգի երկրների բեռնափոխադրողները կարողանում են ավելի էժան գին առաջարկել, քանի որ հարկային պարտավորություններ ՀՀ-ում չունեն, ինչպես իրենք։
Բողոքի ակցիայի մասնակցիները խնդրում են Կառավարությանը լոգիստիկ ընկերություններին հավաքել, խնդիրը հասկանալ և ուղղորդել, որպեսզի ընտրեն հայ բեռնատարներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)