Ալեն Սիմոնյանն անձամբ է դիմավորելու Վալենտինա Մատվիենկոյին
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անձամբ է դիմավորելու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին օդանավակայանում: Այս մասին նա ասաց լրագրողներին` պատասխանելով հարցին, թե ինչու էր Լավրովին դիմավորում փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով` պրոտոկոլով նախատեսված է, որ, ասենք` ԱԺ խոսնակին դիմավորում է փոխխոսնակը, բայց, ընդհանուր առմամբ` ինքը կին գործընկերների համար բացառություն է անում։
Անդրադառնալով այն հարցին, թե ՔՊ–ում հակասություններ կան, որովհետև Արարատ Միրզոյանի` ՌԴ–ի հանդեպ տեսակետը տարբերվում է Ալեն Սիմոնյանի տեսակետից, նա ասաց.
«Միրզոյանը դիվանագիտական կառույցի ղեկավարն է, ու նա կարող է իր արտահայտություններում լինել շատ ավելի դիվանագետ, ավելի զսպված։ Իսկ ես ամենամեծ քաղաքական կառույցի ղեկավարն եմ, պատգամավոր եմ, ես քաղաքական արտահայտություններ անելու ազատություն ունեմ և, իմ բնավորությանը բնորոշ, ավելի կտրուկ եմ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)