Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին:
Վարչապետը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ