Վահան Կոստանյանն ու Սաիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության հարցեր
Քաղաքական
Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությանն, ինչպես նաև տարածաշրջանային վերջին իրողություններին առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն ընդգծել են տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Երկուստեք կարևորել են երկու կողմերի ներգրավվածությունն ինչպես «Երևանյան երկխոսություն», այնպես էլ «Թեհրանի երկխոսություն» միջոցառումներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)