Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինծու «դատավարության» հերթական նիստը
Քաղաքական
Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հերթական շինծու դատական նիստը։ Հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում շուրջ 30 «տուժածներ» են հարցաքննվել։
Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 3-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)