Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ, կա տուժած
Հասարակություն
Մայիսի 27-ին՝ ժամը 23:03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Նռենի» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առաջացել է վառելիքի արտահոսք:
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և հերթապահել մինչ արտահոսքի դադարելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)