Հայտնի է՝ ուր կարող է տեղափոխվել Ռոնալդուն
Սպորտ
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է շարունակել իր կարիերան սաուդյան ակումբներից մեկում: Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 40-ամյա հարձակվողով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որը նրան դիտարկում է՝ որպես սուպերաստղ՝ ձմռանը հեռացած բրազիլացի Նեյմարին փոխարինելու համար։
Ապրիլի 10-ին տեղեկություն հայտնվեց, որ Ռոնալդուն կարող է երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ: Լրագրող Ջանլուիջի Լոնգարին գրել է, որ ակումբի ղեկավարությունը 40-ամյա պորտուգալացուն առաջարկել է պայմանագիր կնքել մինչև 2027 թվականի ամառը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը