Թրամփի որդին խոստացել է իր կրիպտոդրամապանակը Հարիսին տալ, եթե նա կարողանա բացատրել բլոկչեյնի տեխնոլոգիան
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին պատրաստ է հրաժարվել իր կրիպտոդրամապանակից, որպեսզի նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը կարողանա փորձել բացատրել, թե ինչ է բլոկչեյնը։ Նա այս մասին ասել է Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025 ամենամյա համաժողովում, որը նվիրված էր կրիպտոարժույթների զարգացմանը և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կվճարեի գումար, շատ գումար։ Գուցե իմ ամբողջ կրիպտոդրամապանակը, որպեսզի Քամալա Հարիսը կարողանա բացատրել բլոկչեյնի տեխնոլոգիան», - ասել է Թրամփ կրտսերը։
Նրա կարծիքով, Հարիսի՝ այս տեխնոլոգիան բացատրելու փորձը կլինի նախկին փոխնախագահի «ամենամեծ բառախաղը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)