Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են հայ շախմատիստներ
Սպորտ
Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանից A խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը:
B խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, Դավիթ Բաղդասարյանը, Համլետ Անտոնյանը, Կարո Սարգսյանը և Բենիամին Գասպարյանը։
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)