Չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքնիշխանությունն ու անկախությունը․ Մհեր Գրիգորյան
Քաղաքական
Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Օրվա խորհուրդը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, թե՛ անհատապես, թե՛ որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, ունեմ իմ կարծիքը, բայց կարճ արտահայտելը սխալ և անարգանք կլինի»,-ասել է նա։
Հարցին, թե Բաշ–Ապարանի հերոսամարտի սցենարն Արցախի Հանրապետության դեպքում հնարավո՞ր է կրկնվի՝ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց, որ «հարցը խորն է» և չի ցանկանա այս ձևաչափով քննարկել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ