Սահամանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ գործընթացը փակուղային չէ, կա իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած, ինչը կարևոր է աշխատանքը շարունակելու համար։
«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը»,– ասաց նա՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյուն։
«Հուսով եմ՝ կանոնակարագի համապատասխան կիրականացվի, և քանի որ կանոնակարգը ամբողջությամբ նկարագրել է գործընթացը, չեմ կարծում՝ վտանգներ կառաջանան»,– ասաց փոխվարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)