Մասկը քննադատել է Թրամփի ծախսերի կրճատման օրինագիծը
ԱՄՆ
Ամերիկացի ձեռնարկատեր և կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կառավարության ծախսերը կրճատելու մասին օրինագծից։
«Ես հիասթափված էի՝ տեսնելով հսկայական ծախսերի մասին օրինագիծ, որը, անկեղծ ասած, մեծացնում է բյուջեի դեֆիցիտը, այլ ոչ թե կրճատում, և խաթարում է DOGE թիմի կատարած աշխատանքը», - ասել է Մասկը։
Նա հիշեցրել է, որ Թրամփը փաստաթուղթն անվանել է «միասնական, մեծ, գեղեցիկ օրինագիծ»։ Նախաձեռնությունը նախատեսում է հարկերի և կառավարության ծախսերի կրճատում մի շարք ոլորտներում, բայց ենթադրում է պաշտպանության ոլորտում ծախսերի ավելացում, օրինակ՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ