Իրանը հետքայլ է արել․ Reuters
Իրան
Իրանը ԱՄՆ-ի հետ գործարքի դեպքում պատրաստ է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կազմում ամերիկացի տեսուչներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։ Հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, գրում է Reuters-ը:
«Մենք մինչ օրս չենք ընդունել այն երկրների տեսուչներին, որոնց հետ հակամարտության մեջ ենք։ Սակայն եթե համաձայնություն ձեռք բերվի ԱՄՆ-ի հետ և հաշվի առնվեն Իրանի բոլոր պահանջներն ու ցանկությունները, ապա մենք պատրաստ ենք վերանայել ԱԷՄԳ-ի կողմից տեսուչների ընդունման հարցը», - ասել է Էսլամի,՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցադրմանը:
Էսլամին նաև նշել է, որ իրանական կողմը դեռևս պաշտոնական առաջարկներ չի ստացել Մերձավոր Արևելքի երկրների և ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնություն ստեղծելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան