ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրադրության շուրջ
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Խուլեյֆիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Կատարի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրադրության, հնարավոր փոխգործակցության ընդլայնման և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերի շուրջ։
Հյուրի խնդրանքով փոխնախարար Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ առկա իրադրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)