Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, երբ Ռուսաստանը հաղթել էր 2:0 հաշվով։
Ռուսաստանի հավաքականը առաջիկայում կանցկացնի երկու ընկերական հանդիպում` հունիսի 6-ին Մոսկվայում՝ Նիգերիայի թիմի, իսկ հունիսի 10-ին Մինսկում՝ Բելառուսի հավաքականի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)