Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ
Հասարակություն
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովն անդրադառնալով ներհայաստանյան զարգացումներին՝ ընդգծել է, որ դրանք երկրի ներքին գործն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է կատարել Ղազախստանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում:
«Իրադարձությունները Հայաստանում՝ երկրի ներքին գործն են: Ղազախստանը բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով լիարժեք համագործակցություն է զարգացնում Հայաստանի հետ: Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը: Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարգավաճում»,- գրել է Այբեկ Սմադիյարովը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)